Ձեր բիզնեսի աճի նոր փուլը սկսվում է արդյունավետ կայքից

Ավելի շատ հաճախորդներ։ Ավելի պարզ աշխատանքային գործընթացներ։ Աճի նոր հնարավորություններ։ HK Digital-ում միավորում ենք դիզայնը, տեխնոլոգիաներն ու շարունակական աջակցությունը՝ Ձեր գաղափարը բիզնեսի համար օգտակար լուծման վերածելու համար։

  • 2018 թվականից
  • 13 հավելում WordPress.org-ում
  • 770+ ինտեգրում
Մեզ վստահում են
ABC Gold
Dan DessertHasisHirebee
NG PharmPiraloff
Transfer YerevanWGSA
Tonio Lamborghini
Ինչ ենք անում

Ձեր բիզնեսի թվային զարգացումը՝ մեկ թիմի հետ

Կայքեր և հավելվածներ, վճարային ինտեգրացիաներ, ավտոմատացում, դիզայն, մարքեթինգ և աջակցություն։ Բոլոր աշխատանքները պլանավորում և իրականացնում ենք միասին՝ Ձեր բիզնեսի նպատակների շուրջ։

01

Կայքերի և հավելվածների մշակում

Կորպորատիվ կայքեր, առցանց խանութներ, վեբ և բջջային հավելվածներ ու ներքին համակարգեր։ Բազմալեզու լուծումներ՝ վճարային, առաքման և հաշվապահական համակարգերի ինտեգրմամբ։

Ավելին մշակման մասին →
02

Բիզնեսի ավտոմատացում

Միացնում ենք Ձեր խանութը, պահեստը, հաշվապահությունն ու հաղորդակցման գործիքները։ Պատվերները, մնացորդներն ու հաշիվները փոխանցվում են ավտոմատ՝ նվազեցնելով ձեռքով աշխատանքն ու կրկնվող մուտքագրումները։

Ավելին ավտոմատացման մասին →
03

Դիզայն

Հարմար և գրավիչ միջերեսներ կայքերի ու հավելվածների համար, դիզայն համակարգեր, լոգոներ, բրենդային ոճ և գովազդային նյութեր։

Ավելին դիզայնի մասին →
04

Թվային մարքեթինգ

SEO՝ Google-ի և Yandex-ի համար, գովազդ՝ Google Ads-ում և Meta հարթակներում, վերլուծություն ու եռալեզու բովանդակություն։ Կենտրոնանում ենք հարցումների, պատվերների և վաճառքի վրա։

Ավելին մարքեթինգի մասին →
05

Աջակցություն և տեխնիկական սպասարկում

Թարմացումներ, պահուստային պատճեններ, մոնիթորինգ, անվտանգության և արագության բարելավում, հոսթինգ ու տեղափոխում։ Սպասարկում ենք նաև այլ թիմերի ստեղծած կայքերը։

Սպասարկման փաթեթներ →

Դեռ չե՞ք կողմնորոշվել՝ ինչ է պետք

Պատմեք Ձեր նպատակի մասին։ Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատենք Ձեզ հետ, կճշտենք պահանջները և կառաջարկենք համապատասխան լուծում։

Քննարկենք Ձեր խնդիրը
Ինչպես ենք աշխատում

Չորս փուլ։ Մեկ թիմ։ Հստակ պայմաններ։

Յուրաքանչյուր փուլում գիտեք՝ ինչ ենք անում, ինչ է հաջորդելու և ով է պատասխանատուն։

  1. 01

    Քննարկում և առաջարկ

    Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ ենք հաստատում, քննարկում Ձեր նպատակներն ու պահանջները։ Դրանց հիման վրա պատրաստում ենք առաջարկ՝ հստակ ծավալով, ժամկետներով և արժեքով։

  2. 02

    Դիզայն

    Մշակում ենք կառուցվածքն ու միջերեսները և համաձայնեցնում Ձեզ հետ՝ նախքան ծրագրավորման փուլին անցնելը։

  3. 03

    Մշակում և ինտեգրում

    Իրականացնում ենք ծրագրավորումը, անհրաժեշտ ինտեգրացիաներն ու բովանդակության տեղադրումը։ Տրամադրում ենք փորձնական տարբերակ, որպեսզի հետևեք ընթացքին և գնահատեք արդյունքը։

  4. 04

    Գործարկում և աջակցություն

    Ստուգում և գործարկում ենք նախագիծը, սովորեցնում Ձեր թիմին օգտվել համակարգից և համաձայնեցնում հետագա սպասարկումը։

Ինչ եք ստանում

Հստակ պայմաններ՝ հենց սկզբից

Առանց չհամաձայնեցված հավելավճարների։

Աշխատանքների ծավալը, արժեքը և ներառված ծառայությունները նշում ենք առաջարկում։ Հավելյալ աշխատանքներն ու դրանց արժեքը նախապես համաձայնեցնում ենք Ձեզ հետ։

Ստանալ անհատական առաջարկ
HK Digital Agency LLCԻնչ եք ստանում
  • Մեկ թիմ՝ քննարկումից մինչև աջակցություն✓
  • Հստակ առաջարկ և համաձայնեցված արժեք✓
  • Բազմալեզու լուծում՝ ըստ նախագծի պահանջների✓
  • Ձեր թիմի համար հասկանալի ուղեցույցներ✓
  • Աջակցություն գործարկումից հետո՝ համաձայնեցված պայմաններով✓
  • Չհամաձայնեցված հավելավճարներ0
ԸնդամենըՆախապես համաձայնեցված արժեք
Համաձայնեցված է
Ամերիաբանկի գործընկեր

Ամերիաբանկի բիզնես հաճախո՞րդ եք։ Օգտվեք առնվազն 10% զեղչից մեր բոլոր ծառայությունների համար։

Կայքեր, առցանց խանութներ, ավտոմատացում, դիզայն, մարքեթինգ և սպասարկում։

Առաջարկը խնդրելիս տեղեկացրեք, որ ունեք Ամերիաբանկի բիզնես հաշիվ։ Խոշոր նախագծերի համար կարող է տրամադրվել ավելի բարձր զեղչ։

Առաջարկը գործում է Ամերիաբանկում բիզնես հաշիվ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Ավարտի ժամկետ սահմանված չէ։ Զեղչի չափը հաստատվում է անհատական առաջարկում։
Ինչու HK Digital

Հինգ ուղղություն։ Մեկ թիմ։ Զրո ավելորդ միջնորդների։

Կայքի կամ հավելվածի մշակումից մինչև վճարային ինտեգրացիաներ, ավտոմատացում, մարքեթինգ և սպասարկում՝ Ձեր նախագիծն իրականացնում է մեկ թիմ։ Բոլոր ուղղությունները համաձայնեցված են միմյանց հետ, իսկ հարցերի դեպքում գիտեք՝ ում դիմել։

Ստեղծում ենք լուծումներ, որոնք հարմար է զարգացնել ու սպասարկել՝ հասկանալի կոդով, փաստագրված կարգավորումներով և ճիշտ կազմակերպված սերվերային միջավայրով։ Շարունակում ենք աջակցել նախագծին նաև գործարկումից հետո։

Քննարկենք Ձեր նախագիծը
13հավելում WordPress.org-ում · 770+ տեղադրումՎճարային ինտեգրացիաների մշակման և սպասարկման փորձ
8տարի՝ նախագծեր իրականացնելով տարբեր երկրների բիզնեսների համարՀիմնադրվել է 2018 թվականին, Հայաստանում
Մեր աշխատանքները

Մեր աշխատանքներից

Առցանց խանութներ, ամրագրման հարթակներ և բիզնես համակարգեր, որոնք ստեղծել և շարունակում ենք սպասարկել՝ Հայաստանում ու այլ երկրներում։

dandessert.am
dandessert.am
Աղանդեր · Հայաստան dandessert.am

Առցանց խանութ՝ պատվերներով, անձնական հաշիվներով և առաքմամբ։

WooCommerceՎճարումներԱռաքում
Այցելել կայքը ↗
ngpharm.am
ngpharm.am
Դեղատուն · Հայաստան ngpharm.am

Առցանց դեղատուն՝ պահեստային համակարգից մնացորդների ավտոմատ թարմացմամբ։

WooCommerceՄնացորդների համաժամացումԱվտոմատացում
Այցելել կայքը ↗
piraloff.am
piraloff.am
Կոշիկ · Հայաստան piraloff.am

Կոշիկի բրենդի առցանց խանութ՝ հավաքածուներով, բաժանորդների ակումբով և առաքմամբ ամբողջ Հայաստանում։

WooCommerce3 լեզուԲաժանորդներ
Այցելել կայքը ↗
meyron.wine
meyron.wine
Գինեգործարան · Հայաստան meyron.wine

Meyron Wine՝ բրենդային կայք գինիներով, գինեգործարանի պատմությամբ, միջոցառումներով և առցանց պատվերներով

WooCommerceԲազմալեզուԲրենդային կայք
Այցելել կայքը ↗
pay.ohanyan.org
pay.ohanyan.org
Կրթություն · Հայաստան pay.ohanyan.org

Օհանյան կրթահամալիր՝ ուսման վարձի առցանց վճարում քարտով և ավտոմատ ստացականներով

WordPressՎճարումներԱվտոմատացում
Այցելել կայքը ↗
armenianbusinesscorner.com
armenianbusinesscorner.com
Հարթակ · ԱՄՆ և Հայաստան armenianbusinesscorner.com

Armenian Business Corner՝ հարթակ, որը միավորում է հայ արտադրողներին, վարպետներին և ծառայություն մատուցողներին ԱՄՆ-ում և Հայաստանում՝ անդամներով, միջոցառումներով և խանութով

WooCommerceԱնդամակցությունՄիջոցառումներ
Այցելել կայքը ↗
store.pavellyubomudrov.com
store.pavellyubomudrov.com
Երաժշտություն · Միջազգային store.pavellyubomudrov.com

Կոմպոզիտոր Պավել Լյուբոմուդրովի նոտաների խանութ՝ թվային գործիքավորումներ ակնթարթային ներբեռնմամբ և քարտային վճարումներով

WooCommerceԹվային ապրանքներՎճարումներ
Այցելել կայքը ↗
booknlearn.net
booknlearn.net
Առցանց ուսուցում · ԱՄՆ booknlearn.net

ACO Book N’ Learn՝ առցանց դպրոցի հարթակ դասընթացներով, ուսուցիչներով, փորձնական դասի գրանցմամբ և բլոգով

WordPressԴասընթացներԳրանցում
Այցելել կայքը ↗
lamborghiniwine.am
lamborghiniwine.am
Գինի և ալկոհոլ · Հայաստան lamborghiniwine.am

Tonino Lamborghini գինիներ՝ բազմալեզու բրենդային կայք կատալոգով և դիստրիբյուտորների հարցումներով

WordPressԲազմալեզուWPBakery
Այցելել կայքը ↗
historymuseum.am
historymuseum.am
Թանգարան · Հայաստան historymuseum.am

Հայաստանի պատմության թանգարան՝ բազմալեզու կայք հավաքածուներով, ցուցահանդեսներով և այցելուների տեղեկատվությամբ

WordPressԲազմալեզուԲովանդակություն
Այցելել կայքը ↗
shop.historymuseum.am
shop.historymuseum.am
Թանգարանի խանութ · Հայաստան shop.historymuseum.am

Հայաստանի պատմության թանգարանի առցանց խանութ՝ քարտային վճարումներով և առաքմամբ

WooCommerceՎճարումներԱռաքում
Այցելել կայքը ↗
magnus.am
magnus.am
Հոգեբանական կենտրոն · Հայաստան magnus.am

Երկլեզու կայք ծառայություններով, թիմով, գնացուցակով, բլոգով և առցանց խորհրդատվության գրանցմամբ

WordPress2 լեզուԳրանցում
Այցելել կայքը ↗
slesa.ru
slesa.ru
Շինարարություն · Ռուսաստան slesa.ru

Շինարարական փայտամածների վարձակալության և վաճառքի կայք՝ ապրանքային էջերով, հաշվիչներով և հայտի ձևերով

WordPressՀայտի ձևերSEO
Այցելել կայքը ↗
hasis.am
hasis.am
Տուն և դեկոր · Հայաստան hasis.am

Մոդուլային WooCommerce խանութ՝ ապրանքների տարբերակների քարտերով և EasyPay վճարումներով։

WooCommerceEasyPayWoodMart
Այցելել կայքը ↗
transferyerevan.am
transferyerevan.am
Տրանսֆերներ · Հայաստան transferyerevan.am

Տրանսֆերների ամրագրման եռալեզու կայք՝ երթուղիների ուղեցույցներով, պաշտպանված սերվերով և ավտոմատ ծառայողական նամակներով։

WordPress3 լեզուՍերվեր
Այցելել կայքը ↗
transfer-nice.fr
transfer-nice.fr
Տրանսֆերներ · Ֆրանսիա transfer-nice.fr

Ֆրանսիական Ռիվիերայի տրանսֆերների եռալեզու կայք՝ երթուղիների մասին բլոգով։

WordPress3 լեզուԲլոգ
Այցելել կայքը ↗
transfercourchevel.fr
transfercourchevel.fr
Տրանսֆերներ · Ֆրանսիա transfercourchevel.fr

Պրեմիում տրանսֆերների եռալեզու կայք՝ Ալպերում ուղևորությունների համար։

WordPress3 լեզուWPBakery
Այցելել կայքը ↗
charterboat.fr
charterboat.fr
Զբոսանավերի վարձույթ · Ֆրանսիա charterboat.fr

Զբոսանավերի վարձույթի եռալեզու կայք՝ հարցումների ընդունման համակարգով։

WordPress3 լեզուWoodMart
Այցելել կայքը ↗
wgsa.am
wgsa.am
Հասարակական կազմակերպություն · Հայաստան wgsa.am

Կայքի անվտանգության և արագության բարելավում, նախագծերի ցուցադրման համակարգ և կամավորների գրանցման ձև։

WordPressԱնվտանգությունԱնհատական պլագին
Այցելել կայքը ↗
hirebee.ai
hirebee.ai
HR տեխնոլոգիաներ · Միջազգային hirebee.ai

Կորպորատիվ կայք՝ հավաքագրման հարթակի համար։

WordPressԿորպորատիվ կայքԲազմալեզու
Այցելել կայքը ↗
shopinarmenia.com
shopinarmenia.com
Առցանց առևտուր · Հայաստան shopinarmenia.com

Արտահանող առցանց խանութի տվյալների բազայի վերականգնում, սերվերի պաշտպանություն և արժույթի ավտոմատ ընտրություն՝ ըստ այցելուի երկրի։

WooCommerceGeoIPՍերվեր
Այցելել կայքը ↗
shop.humana-baby.am
shop.humana-baby.am
Մանկական ապրանքներ · Հայաստան shop.humana-baby.am

WooCommerce խանութի սպասարկում և սերվերի վերականգնում՝ խափանումից հետո։

WooCommerceԱջակցությունՍերվեր
Այցելել կայքը ↗
baristamarket.am
baristamarket.am
Սուրճ և ըմպելիքներ · Հայաստան baristamarket.am

Tonino Lamborghini պրեմիում ըմպելիքներ՝ բրենդային խանութ կատալոգով, գալերեայով և բազմալեզու բովանդակությամբ

WooCommerceWoodMartԲազմալեզու
Այցելել կայքը ↗
arvak.am
arvak.am
Ծառայություններ · Հայաստան arvak.am

Սերվերի վերականգնում, անվտանգության ստուգում և PHP-ի թարմացում։

WordPressԱնվտանգությունՍերվեր
Այցելել կայքը ↗
msc.am
msc.am
Ծառայություններ · Հայաստան msc.am

Ameriabank վճարային ինտեգրման ախտորոշում, ժամային գոտու և ՀԴՄ կտրոնների խնդիրների շտկում։

WooCommerceԱմերիաբանկHDM
Այցելել կայքը ↗
pay.flconsulting.am
pay.flconsulting.am
Խորհրդատվություն · Հայաստան pay.flconsulting.am

Պատվերի ձևակերպում՝ գնային տարբեր մակարդակներով, խորհրդատվական ընկերության համար։

WooCommerceԳնագոյացումՎճարումներ
Այցելել կայքը ↗
lidor.ru
lidor.ru
Արդյունաբերություն · Ռուսաստան lidor.ru

Yandex-ի SEO խնդիրների շտկում և բովանդակության ստեղծում։

WordPressSEOԲովանդակություն
Այցելել կայքը ↗
Դիտել բոլոր աշխատանքները →Կայքեր, առցանց խանութներ, հավելվածներ և ավտոմատացման նախագծեր։ «Մեր աշխատանքները» էջում ընտրեք Ձեզ հետաքրքրող ծառայությունը։
Facebook · խորհուրդ է տալիս

Ինչ են ասում մեր հաճախորդները

Մեր հաճախորդների կարծիքները Facebook-ից և Google-ից՝ իրենց իսկ բառերով։ Յուրաքանչյուր քարտից կարող եք անցնել սկզբնական հրապարակմանը։

I spent two weeks looking for those who can set up the integration of an online checkout for an online store on WordPress. They called the terms a week, a month, as well as crazy amounts for the work. Ultimately, Ike did everything in a couple of days and for a great price. Everything works great. I highly recommend HK Digital Agency.

DB
Dmitry Belov EfremovAug 10, 2023 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★

Absolutely recommended, they are super quick and supportive. They integrated payment system on my website. Hayk, CEO of the company was personally engaged in the process and offered a couple of options of payment process to choose.

NT
Nune TatuntsMar 20, 2023 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★

We wanted to take a moment to express our gratitude to HK Digital Agency for their exceptional work and support throughout our recent project. From the initial consultation to the final delivery, HK Digital demonstrated a high level of expertise and professionalism. Their team was always responsive and helpful, answering our questions and providing guidance every step of the way…

C
curivoApr 7, 2023 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★

Professional and conscientious work was delivered — thank you for the prompt and consistent collaboration.

NM
Narine MuradyanOct 28, 2025 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★

Շատ բարեհամբույր և պատասխանատու թիմ է։ Շատ արագ արձագանքեցին, ուշադիր մոտեցան իմ հարցին և կարճ ժամանակում լուծեցին խնդիրը։ Շատ հաճելի է աշխատել մարդկանց հետ, ովքեր իսկապես պատրաստ են օգնել։ Միայն դրական տպավորություններ ունեմ և սիրով խորհուրդ եմ տալիս։

AA
Andranik AvagyanAug 31, 2026 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★

Պատվիրել եմ կայք, պարտաճանաչ աշխատանք են կատարել և ամենակարևորը իմ սպասվածից ավելի լավ արդյունք ունեցանք, ինչի համար շատ շնորհակալություն։

ԱՄ
Արմեն ՄուրադյանAug 10, 2026 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★

Was a good experience to work with HK team! Thanks for good service!

NN
Narek NikoghosyanDec 1, 2023 · Դիտել Facebook-ում ↗
★★★★★
Գործընկերներ

Հուսալի գործընկերներ։ Ավելի արդյունավետ լուծումներ։

Համագործակցում ենք հայկական բանկերի, վճարային համակարգերի, տեխնոլոգիական ընկերությունների, առաքման ծառայությունների և այլ գործընկերների հետ։ Ուղիղ կապն օգնում է հեշտացնել ինտեգրացիաները, արագ լուծել տեխնիկական հարցերը և կազմակերպել աշխատանքը՝ սկզբնական կարգավորումից մինչև գործարկում։

  • Ուղիղ համագործակցություն բանկերի և վճարային համակարգերի հետ
  • Տեխնոլոգիական և ծառայություններ մատուցող գործընկերների ցանց
  • Ավելի արագ ինտեգրացիաներ և կազմակերպված գործարկում
Քննարկել նախագիծը
Ameriabank ACBA Bank IDBank Converse Bank Armeconombank Evocabank Idram Telcell Wallet Fastshift EasyPay

Ձեր հաջորդ հաջող նախագիծը սկսվում է այստեղ։

Նոր կայք, առցանց խանութ, հավելված կամ ավտոմատացում՞։ Պատմեք Ձեր գաղափարի մասին՝ կօգնենք գտնել այն լուծումը, որն օգտակար կլինի Ձեր բիզնեսին։
Սկսելու համար բավական է մեկ հաղորդագրություն։ Կպատասխանենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Իսկ եթե զանգահարե՞մ։
Սիրով կքննարկենք։ Զանգահարեք երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00–18:00։
033 779 779 · 060 777 999
[email protected]
Երևանյան 10, Հրազդան։Դիտել Google Maps-ում ↗

Քննարկենք Ձեր գաղափարը

Պատմեք, թե ինչ է պետք. պատասխանում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Ի՞նչ է պետքմեկը կամ մի քանիսը
Գրեք Ձեր անունը
Մուտքագրեք վավեր էլ. փոստ կամ հեռախոսահամար
Նկարագրեք Ձեր գաղափարը (առնվազն 10 նիշ)
Շարունակելու համար համաձայնեք