Converse Bank card payments in your WooCommerce store
Converse Bank-ի քարտային վճարումները՝ Ձեր WooCommerce խանութում։

Ինչպես է աշխատում
Միացրեք WooCommerce խանութը Converse Bank-ի վճարային համակարգին։ Հաճախորդը վճարում է բանկի պաշտպանված էջում և վերադառնում խանութ։ Պատվերի կարգավիճակը թարմացվում է ավտոմատ, իսկ գործարքները տեսանելի են WooCommerce-ում և բանկի կառավարման հարթակում։
Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։
- Խանութպատվերը ձևակերպված է
- Բանկի էջ3-D Secure
- Վերադարձվճարման արդյունքով
- Ստուգումխանութ ↔ բանկ
- Վճարված էպատվերը թարմացված է
Փլագինի հնարավորությունները
Խմբագրվող անվանում և նկարագրություն
Ընտրեք վճարման եղանակի անվանումն ու նկարագրությունը պատվերի ձևակերպման էջի համար։
Բանկի վճարման էջը՝ երեք լեզվով
Ընտրեք բանկի վճարման էջի լեզուն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
Համատեղելի է WPML-ի հետ
Ստուգված է WPML-ի հետ՝ բազմալեզու խանութների համար։
Քարտերի պահպանում · binding
Վերադարձող հաճախորդները վճարում են առանց քարտի տվյալները նորից մուտքագրելու։
Գումարի վերադարձ՝ պատվերից
Վերադարձը սկսեք WooCommerce-ի պատվերի էջից․ հարցումն ուղարկվում է բանկի համակարգին։
WooCommerce Subscriptions
Պարբերական վճարումներ՝ բաժանորդագրությամբ ապրանքների համար։
Փորձնական ռեժիմ և տեխնիկական գրանցումներ
Փորձնական միջավայր՝ մինչև իրական վճարումները։ Հարցումները գրանցվում են տեխնիկական մատյանում։
Ավտոմատ թարմացումներ
Նոր տարբերակները տեղադրվում են ավտոմատ՝ ավտոմատ թարմացումները միացված լինելու դեպքում։
Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։
Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։
- 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
- 2Մուտքագրեք Converse Bank-ի տրամադրած միացման տվյալները։
- 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
Տեղադրումից մինչև առաջին վճարում
- 01
Տեղադրել
Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։
- 02
Միացնել
Մուտքագրեք Converse Bank-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։
- 03
Փորձարկել
Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։
- 04
Գործարկել
Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։
Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։
- Վճարումների ընդունման պայմանագիր՝ Converse Bank-ի հետՊայմանագիր՝ Converse Bank-ի հետ։ Միացման տվյալները տրամադրում է բանկը։
- WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 4.8 կամ ավելի նոր տարբերակ։
- SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
- PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։
Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։
Լիցենզիայից մինչև առաջին վճարում՝ մեր աջակցությամբ։
Լիցենզիա՝ 27,000 ֏ մեկ անգամ · թարմացումներ՝ 7,000 ֏ տարեկան · ակտիվացում՝ HK Digital-ի միջոցով
Մինչև Converse Bank-ին միանալը
Որքա՞ն արժե հավելումը
Լիցենզիան՝ 27,000 AMD մեկ անգամ, թարմացումները և համատեղելիության նոր տարբերակները՝ 7,000 AMD տարեկան։ Ակտիվացումն իրականացվում է HK Digital-ի միջոցով։
Որտեղի՞ց ստանալ միացման տվյալները
Դիմեք Converse Bank-ին կամ նրա առցանց վճարումների բաժնին։ Միացման տվյալները տրամադրվում են պայմանագիրը կնքելուց հետո։
Ինչպե՞ս է հավելումն օգտագործում իմ միացման տվյալները
Հավելումը չի ստեղծում կամ փոխում Ձեր միացման տվյալները։ Այն պահպանում է դրանք WooCommerce-ի կարգավորումներում և օգտագործում բանկի հետ վճարային հարցումների համար։
Ինչո՞ւ խանութը չի ընդունում դոլարով վճարումներ
Բազմարժութային վճարումները նախ պետք է միացնի բանկը՝ Ձեր առևտրային հաշվի համար։ Դրանից հետո միացրեք հավելման Multi-currency կարգավորումը։
Կարո՞ղ եմ վերադարձ կատարել պատվերի էջից
Այո։ Օգտագործեք պատվերի Refund կոճակը և ընտրեք վճարային համակարգի միջոցով վերադարձի տարբերակը։
Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։
Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։
