Պլագիններ · Fastshift

Fastshift payments in your WooCommerce store

Fastshift վճարումներ՝ Ձեր WooCommerce խանութում։ Հավելումն օգտագործվում է 60+ խանութներում։

WooCommerce վճարային հավելումFastshiftՊաշտոնական գործընկեր · Անվճար · WordPress.org
Fastshift
FastshiftFastshift
Վճարել 48,500 AMD
✓ Վճարված է · Պատվերը թարմացված է
ԱնվճարԲաց կոդով փլագին՝ թարմացումներով WordPress.org-ում
1արժույթ: AMD
PHP 7.4+WordPress 4.8+, WooCommerce, SSL
Հիմնականը՝ մեկ հայացքով

Ինչպես է աշխատում

Միացրեք WooCommerce խանութը Fastshift-ին։ Հաճախորդն ընտրում է Fastshift-ը, կատարում վճարումը և վերադառնում խանութ․ պատվերի կարգավիճակը թարմացվում է ավտոմատ։

Մեկ վճարում՝ երկու տեսանկյունից

Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։

ՀաճախորդՊատվերի ձևակերպում → բանկի էջ → վերադարձ խանութ
FastshiftFastshift
Կանխիկ՝ առաքման պահին
Վճարել 48,500 AMD
Fastshift-ի պաշտպանված էջ · 3-D Secure
✓ Վճարումը հաջողված է․ վերադարձ խանութ
ԴուքՊատվերը՝ WooCommerce-ում, բանկից ստացված բոլոր տվյալներով։
Պատվեր #1042Մշակվում է
Վճարման եղանակFastshift
Վճարման նույնացուցիչ7F3A-92C1-0B5E
Գումար48,500 AMD
Վճարումը հաստատվել է Fastshift-ի կողմից։ Գումարը, արժույթն ու պատվերը համընկնում են։
Գումարի վերադարձԴիտել բանկի համակարգում
  1. Խանութպատվերը ձևակերպված է
  2. Բանկի էջ3-D Secure
  3. Վերադարձվճարման արդյունքով
  4. Ստուգումխանութ ↔ բանկ
  5. Վճարված էպատվերը թարմացված է
Fastshift

Փլագինի հնարավորությունները

01

Վճարման ավտոմատ ընթացք

Անցում վճարային համակարգ, վճարում և վերադարձ՝ պատվերի կարգավիճակի ավտոմատ թարմացմամբ։

02

Խմբագրվող անվանում և նկարագրություն

Փոխեք վճարման եղանակի անվանումն ու նկարագրությունը՝ Ձեր հաճախորդներին հարմար ձևով։

03

Երեք լեզու

Ընտրեք վճարման էջի լեզուն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

04

Համատեղելի է WPML-ի հետ

Ստուգված է բազմալեզու խանութների համար։

05

Փորձնական ռեժիմ և տեխնիկական գրանցումներ

Փորձնական միջավայր՝ մինչև իրական վճարումները։ Հարցումները գրանցվում են տեխնիկական մատյանում։

06

Ավտոմատ թարմացումներ

Նոր տարբերակները տեղադրվում են ավտոմատ՝ ավտոմատ թարմացումները միացված լինելու դեպքում։

Հավելման կարգավորումները

Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։

Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։

  1. 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
  2. 2Մուտքագրեք Fastshift-ի տրամադրած միացման տվյալները։
  3. 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
The plugin settings panel
Հավելման կարգավորումների վահանակ
Ինչպես է աշխատում

Տեղադրումից մինչև առաջին վճարում

  1. 01

    Տեղադրել

    Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։

  2. 02

    Միացնել

    Մուտքագրեք Fastshift-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։

  3. 03

    Փորձարկել

    Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։

  4. 04

    Գործարկել

    Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։

Ինչ է անհրաժեշտ միացման համար

Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։

  • Վճարումների ընդունման պայմանագիր՝ Fastshift-ի հետՊայմանագիր՝ Fastshift-ի հետ։ Միացման տվյալները տրամադրում է Fastshift-ը։
  • WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 4.8 կամ ավելի նոր տարբերակ։
  • SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
  • PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։

Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։

Միացումը վստահեք մեզ

Հավելումն անվճար է։ Կարգավորումը կարող եք վստահել մեզ։

01
Մենք կտեղադրենք և կփորձարկենքԿարգավորում ենք վճարային միացումը, Ձեզ հետ ստուգում փորձնական գործարքները և պատրաստում խանութը իրական վճարումներ ընդունելուն։
02
Առաքում, պահեստ և հաշվապահություն՝ մեկ գործընթացումԱռանձին ինտեգրացիաներով վճարված պատվերի տվյալները փոխանցում ենք առաքման, պահեստային և հաշվապահական համակարգերին։
03
Առաջնահերթ աջակցությունՄասնագետ՝ վճարային միացումները կարգավորելու և հետագա տեխնիկական հարցերը քննարկելու համար։
Ստանալ առաջարկ
Հաճախ տրվող հարցեր

Մինչև Fastshift-ին միանալը

Որտեղի՞ց ստանալ կարգավորման տվյալները

Fastshift-ից՝ առևտրային պայմանագիրը կնքելուց հետո։

Ի՞նչ արժույթներ են աջակցվում

ՀՀ դրամ։

Հավելումն անվճա՞ր է

Այո, հավելման օգտագործումն անվճար է։ Եթե ցանկանում եք տեղադրումն ու կարգավորումը վստահել մեզ, դա առանձին վճարովի ծառայություն է։

Փաստաթղթեր

Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։

Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։

Բացել փաստաթղթերը ↗
Այլ բանկեր և դրամապանակներ