Պլագիններ · EasyPay

EasyPay payments in your WooCommerce store

EasyPay՝ Easy Wallet վճարումներ Ձեր WooCommerce խանութում։ Կարգավորումները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

WooCommerce վճարային հավելումEasyPayՊաշտոնական գործընկեր · Անվճար · WordPress.org
Easy Wallet
EasyPayEasy Wallet
Վճարել 48,500 AMD
✓ Վճարված է · Պատվերը թարմացված է
ԱնվճարԲաց կոդով փլագին՝ թարմացումներով WordPress.org-ում
1արժույթ: AMD
PHP 7.4+WordPress 5.0+, WooCommerce, SSL
Հիմնականը՝ մեկ հայացքով

Ինչպես է աշխատում

Միացրեք WooCommerce խանութը «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարային համակարգին։ Հաճախորդը վճարում է Easy Wallet-ով և վերադառնում խանութ։ Կարգավորումների միջերեսը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Մեկ վճարում՝ երկու տեսանկյունից

Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։

ՀաճախորդՊատվերի ձևակերպում → բանկի էջ → վերադարձ խանութ
EasyPayEasy Wallet
Կանխիկ՝ առաքման պահին
Վճարել 48,500 AMD
EasyPay-ի պաշտպանված էջ · 3-D Secure
✓ Վճարումը հաջողված է․ վերադարձ խանութ
ԴուքՊատվերը՝ WooCommerce-ում, բանկից ստացված բոլոր տվյալներով։
Պատվեր #1042Մշակվում է
Վճարման եղանակEasyPay
Վճարման նույնացուցիչ7F3A-92C1-0B5E
Գումար48,500 AMD
Վճարումը հաստատվել է EasyPay-ի կողմից։ Գումարը, արժույթն ու պատվերը համընկնում են։
Գումարի վերադարձԴիտել բանկի համակարգում
  1. Խանութպատվերը ձևակերպված է
  2. Բանկի էջ3-D Secure
  3. Վերադարձվճարման արդյունքով
  4. Ստուգումխանութ ↔ բանկ
  5. Վճարված էպատվերը թարմացված է
EasyPay

Փլագինի հնարավորությունները

01

Վճարման ավտոմատ ընթացք

Անցում Easy Wallet, վճարում և վերադարձ խանութ։

02

Կարգավորումներ՝ երեք լեզվով

Հայերեն և ռուսերեն թարգմանությունները WordPress.org-ում պատրաստել է HK Digital-ը։

03

Վերադարձի հասցեների կարգավորում

Խանութ վերադարձ՝ հաջող վճարումից, անհաջող փորձից կամ չեղարկումից հետո։

04

Տեղային գրանցամատյաններ

Գրանցումները պահվում են Ձեր WordPress տվյալների բազայում՝ տեխնիկական հարցերի ուսումնասիրության համար։

05

WordPress 6.9+-ի համատեղելիություն

Թարմացվում է WordPress-ի և WooCommerce-ի ընթացիկ տարբերակների համատեղելիության համար։

Հավելման կարգավորումները

Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։

Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։

  1. 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
  2. 2Մուտքագրեք EasyPay-ի տրամադրած միացման տվյալները։
  3. 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
The plugin settings panel
Հավելման կարգավորումների վահանակ
Ինչպես է աշխատում

Տեղադրումից մինչև առաջին վճարում

  1. 01

    Տեղադրել

    Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։

  2. 02

    Միացնել

    Մուտքագրեք EasyPay-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։

  3. 03

    Փորձարկել

    Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։

  4. 04

    Գործարկել

    Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։

Ինչ է անհրաժեշտ միացման համար

Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։

  • Վճարումների ընդունման պայմանագիր՝ EasyPay-ի հետԱռևտրային հաշվի տվյալներ և վճարային համակարգի հասանելիություն՝ «Իզի Փեյ» ՍՊԸ-ից։
  • WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 5.0 կամ ավելի նոր տարբերակ։
  • SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
  • PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։

Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։

Միացումը վստահեք մեզ

Հավելումն անվճար է։ Կարգավորումը կարող եք վստահել մեզ։

01
Մենք կտեղադրենք և կփորձարկենքԿարգավորում ենք վճարային միացումը, Ձեզ հետ ստուգում փորձնական գործարքները և պատրաստում խանութը իրական վճարումներ ընդունելուն։
02
Առաքում, պահեստ և հաշվապահություն՝ մեկ գործընթացումԱռանձին ինտեգրացիաներով վճարված պատվերի տվյալները փոխանցում ենք առաքման, պահեստային և հաշվապահական համակարգերին։
03
Առաջնահերթ աջակցությունՄասնագետ՝ վճարային միացումները կարգավորելու և հետագա տեխնիկական հարցերը քննարկելու համար։
Ստանալ առաջարկ
Հաճախ տրվող հարցեր

Մինչև EasyPay-ին միանալը

Որտեղի՞ց ստանալ միացման տվյալները

Դիմեք «Իզի Փեյ» ՍՊԸ-ին՝ առևտրային հաշվի տվյալներն ու վճարային համակարգի հասանելիությունը ստանալու համար։

Ո՞վ է սահմանում միջնորդավճարները

Վճարումների մշակման միջնորդավճարները սահմանում է EasyPay-ը։

Ինչո՞ւ չի աշխատում անցումը վճարման էջ

Ստուգեք վերադարձի հասցեները հավելման կարգավորումներում և համոզվեք, որ կայքը հասանելի է https-ով։

Փաստաթղթեր

Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։

Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։

Բացել փաստաթղթերը ↗
Այլ բանկեր և դրամապանակներ