Ծառայություններ · 05

Կայքն աշխատում է։ Ձեր կողքին՝ այն ճանաչող թիմ։

Ամսական սպասարկում՝ թարմացումներ, պահուստային պատճեններ, մոնիթորինգ, անվտանգություն, արագություն և հոսթինգ։ Մեր ստեղծած կայքերի և այլ թիմերի նախագծերի համար։

10–18երկուշաբթիից ուրբաթ՝ կապ մեր մասնագետների հետ
Ամեն օրպահուստային պատճեններ՝ համապատասխան փաթեթում
Ձերկայքը՝ մեր կամ այլ թիմի ստեղծած
Հիմնականը՝ մեկ հայացքով

Լուծումներ՝ Ձեր բիզնեսի համար

Կայքը գործարկելուց հետո աշխատանքը շարունակվում է։ Համակարգերը թարմացվում են, տվյալներն աճում են, առաջանում են նոր պահանջներ ու տեխնիկական հարցեր։ Հետևում ենք կայքի վիճակին, պլանավորում անհրաժեշտ աշխատանքները և խնդիրների դեպքում արձագանքում համաձայնեցված պայմաններով։ Ձեր կողքին է թիմ, որը ճանաչում է կայքը և դրա աշխատանքը։

Ավելի հանգիստ աշխատանքային օրկայքի տեխնիկական հոգսերը՝ մեր ուշադրության ներքո
Հստակ արձագանքխնդիրների դեպքում՝ ըստ սպասարկման պայմանների
Մեկ կապի կետկայքին առնչվող բոլոր հարցերի համար
Աջակցություն և տեխնիկական սպասարկում

Սպասարկման ուղղությունները

01

Թարմացումներ

Կայքի հարթակի, թեմայի և հավելումների թարմացումներ։ Համատեղելիությունը ստուգում ենք փորձնական միջավայրում՝ հիմնական կայքի խափանման ռիսկը նվազեցնելու համար։

02

Պահուստային պատճեններ և մոնիթորինգ

Ամենօրյա արտաքին պահուստավորում՝ համապատասխան փաթեթում, հասանելիության ու արագության վերահսկում և խափանումների ծանուցումներ։

03

Անվտանգություն

Պաշտպանության կարգավորումներ, վնասակար կոդի հեռացում, մուտքերի վերահսկում, բոտերի ֆիլտրում և SSL՝ կայքի պաշտպանության մի քանի շերտերի համար։

04

Արագություն

Քեշավորում, նկարների օպտիմալացում, տվյալների բազայի մաքրում և սերվերի կարգավորում։ Արդյունքը գնահատում ենք մինչև և հետո չափումներով։

05

Հոսթինգ և սերվերներ

Սերվերների կառավարում, տեղափոխում հոսթինգների միջև և ամպային միջավայրերի կարգավորում։ Հաշիվներն ու հասանելիությունները համաձայնեցնում ենք Ձեզ հետ։

06

Փոքր փոփոխություններ

Բովանդակության խմբագրում, նոր բաներներ և փոքր գործառույթներ՝ փաթեթում նախատեսված ամսական ծավալի շրջանակում։

Ինչպես ենք աշխատում

Չորս փուլ։ Մեկ թիմ։ Հստակ պայմաններ։

Յուրաքանչյուր փուլում գիտեք՝ ինչ ենք անում, ինչ է հաջորդելու և ով է պատասխանատուն։

  1. 01

    Քննարկում և առաջարկ

    Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ ենք հաստատում, քննարկում Ձեր նպատակներն ու պահանջները։ Դրանց հիման վրա պատրաստում ենք առաջարկ՝ հստակ ծավալով, ժամկետներով և արժեքով։

  2. 02

    Դիզայն

    Մշակում ենք կառուցվածքն ու միջերեսները և համաձայնեցնում Ձեզ հետ՝ նախքան ծրագրավորման փուլին անցնելը։

  3. 03

    Մշակում և ինտեգրում

    Իրականացնում ենք ծրագրավորումը, անհրաժեշտ ինտեգրացիաներն ու բովանդակության տեղադրումը։ Տրամադրում ենք փորձնական տարբերակ, որպեսզի հետևեք ընթացքին և գնահատեք արդյունքը։

  4. 04

    Գործարկում և աջակցություն

    Ստուգում և գործարկում ենք նախագիծը, սովորեցնում Ձեր թիմին օգտվել համակարգից և համաձայնեցնում հետագա սպասարկումը։

Ինչ եք ստանում

Ինչ ենք ամրագրում առաջարկում

Յուրաքանչյուր առաջարկում հստակ նշում ենք ներառված աշխատանքներն ու արդյունքները։ Ստորև մեր մոտեցման հիմնական բաղադրիչներն են․ դրանց ծավալը համաձայնեցնում ենք ըստ Ձեր նախագծի։

  • Կայքի սկզբնական տեխնիկական ուսումնասիրություն
  • Փորձնական միջավայր՝ թարմացումներն ու փոփոխությունները ստուգելու համար
  • Ամսական ամփոփում՝ կայքի վիճակի և կատարված աշխատանքների մասին
  • Կոնտակտային մասնագետ և արձագանքի համաձայնեցված ժամկետներ
  • Պահուստային պատճենից վերականգնում՝ անհրաժեշտության դեպքում
  • Ամսական սպասարկում՝ հասանելիությունների հստակ պայմաններով
Ինչպես ենք իրականացնում

Կայքից մինչև սերվեր՝ մեկ թիմի ուշադրության ներքո։

Հարթակը, սերվերը և դրանց միջև բոլոր անհրաժեշտ բաղադրիչները դիտարկում ենք որպես մեկ համակարգ։

  • Հարթակներ
    WordPressWooCommercePHP 8MySQL / MariaDBLaravel
  • Սերվերներ և հոսթինգ
    Linux / UbuntuApacheNginxDockerHetznerAWS
  • Արագություն և անվտանգություն
    CloudflareRedisLet’s EncryptWAF & bot filteringOff-site backups
  • Մոնիթորինգ և գործիքներ
    Uptime monitoringLog analysisWP-CLITelegram alerts
Մեր աշխատանքները

Մեր աշխատանքներից

Առցանց խանութներ, ամրագրման հարթակներ և բիզնես համակարգեր, որոնք ստեղծել և շարունակում ենք սպասարկել՝ Հայաստանում ու այլ երկրներում։

dandessert.am
dandessert.am
Աղանդեր · Հայաստան dandessert.am

Առցանց խանութ՝ պատվերներով, անձնական հաշիվներով և առաքմամբ։

WooCommerceՎճարումներԱռաքում
Այցելել կայքը ↗
ngpharm.am
ngpharm.am
Դեղատուն · Հայաստան ngpharm.am

Առցանց դեղատուն՝ պահեստային համակարգից մնացորդների ավտոմատ թարմացմամբ։

WooCommerceՄնացորդների համաժամացումԱվտոմատացում
Այցելել կայքը ↗
piraloff.am
piraloff.am
Կոշիկ · Հայաստան piraloff.am

Կոշիկի բրենդի առցանց խանութ՝ հավաքածուներով, բաժանորդների ակումբով և առաքմամբ ամբողջ Հայաստանում։

WooCommerce3 լեզուԲաժանորդներ
Այցելել կայքը ↗
meyron.wine
meyron.wine
Գինեգործարան · Հայաստան meyron.wine

Meyron Wine՝ բրենդային կայք գինիներով, գինեգործարանի պատմությամբ, միջոցառումներով և առցանց պատվերներով

WooCommerceԲազմալեզուԲրենդային կայք
Այցելել կայքը ↗
pay.ohanyan.org
pay.ohanyan.org
Կրթություն · Հայաստան pay.ohanyan.org

Օհանյան կրթահամալիր՝ ուսման վարձի առցանց վճարում քարտով և ավտոմատ ստացականներով

WordPressՎճարումներԱվտոմատացում
Այցելել կայքը ↗
armenianbusinesscorner.com
armenianbusinesscorner.com
Հարթակ · ԱՄՆ և Հայաստան armenianbusinesscorner.com

Armenian Business Corner՝ հարթակ, որը միավորում է հայ արտադրողներին, վարպետներին և ծառայություն մատուցողներին ԱՄՆ-ում և Հայաստանում՝ անդամներով, միջոցառումներով և խանութով

WooCommerceԱնդամակցությունՄիջոցառումներ
Այցելել կայքը ↗
store.pavellyubomudrov.com
store.pavellyubomudrov.com
Երաժշտություն · Միջազգային store.pavellyubomudrov.com

Կոմպոզիտոր Պավել Լյուբոմուդրովի նոտաների խանութ՝ թվային գործիքավորումներ ակնթարթային ներբեռնմամբ և քարտային վճարումներով

WooCommerceԹվային ապրանքներՎճարումներ
Այցելել կայքը ↗
booknlearn.net
booknlearn.net
Առցանց ուսուցում · ԱՄՆ booknlearn.net

ACO Book N’ Learn՝ առցանց դպրոցի հարթակ դասընթացներով, ուսուցիչներով, փորձնական դասի գրանցմամբ և բլոգով

WordPressԴասընթացներԳրանցում
Այցելել կայքը ↗
lamborghiniwine.am
lamborghiniwine.am
Գինի և ալկոհոլ · Հայաստան lamborghiniwine.am

Tonino Lamborghini գինիներ՝ բազմալեզու բրենդային կայք կատալոգով և դիստրիբյուտորների հարցումներով

WordPressԲազմալեզուWPBakery
Այցելել կայքը ↗
historymuseum.am
historymuseum.am
Թանգարան · Հայաստան historymuseum.am

Հայաստանի պատմության թանգարան՝ բազմալեզու կայք հավաքածուներով, ցուցահանդեսներով և այցելուների տեղեկատվությամբ

WordPressԲազմալեզուԲովանդակություն
Այցելել կայքը ↗
shop.historymuseum.am
shop.historymuseum.am
Թանգարանի խանութ · Հայաստան shop.historymuseum.am

Հայաստանի պատմության թանգարանի առցանց խանութ՝ քարտային վճարումներով և առաքմամբ

WooCommerceՎճարումներԱռաքում
Այցելել կայքը ↗
magnus.am
magnus.am
Հոգեբանական կենտրոն · Հայաստան magnus.am

Երկլեզու կայք ծառայություններով, թիմով, գնացուցակով, բլոգով և առցանց խորհրդատվության գրանցմամբ

WordPress2 լեզուԳրանցում
Այցելել կայքը ↗
slesa.ru
slesa.ru
Շինարարություն · Ռուսաստան slesa.ru

Շինարարական փայտամածների վարձակալության և վաճառքի կայք՝ ապրանքային էջերով, հաշվիչներով և հայտի ձևերով

WordPressՀայտի ձևերSEO
Այցելել կայքը ↗
hasis.am
hasis.am
Տուն և դեկոր · Հայաստան hasis.am

Մոդուլային WooCommerce խանութ՝ ապրանքների տարբերակների քարտերով և EasyPay վճարումներով։

WooCommerceEasyPayWoodMart
Այցելել կայքը ↗
transferyerevan.am
transferyerevan.am
Տրանսֆերներ · Հայաստան transferyerevan.am

Տրանսֆերների ամրագրման եռալեզու կայք՝ երթուղիների ուղեցույցներով, պաշտպանված սերվերով և ավտոմատ ծառայողական նամակներով։

WordPress3 լեզուՍերվեր
Այցելել կայքը ↗
transfer-nice.fr
transfer-nice.fr
Տրանսֆերներ · Ֆրանսիա transfer-nice.fr

Ֆրանսիական Ռիվիերայի տրանսֆերների եռալեզու կայք՝ երթուղիների մասին բլոգով։

WordPress3 լեզուԲլոգ
Այցելել կայքը ↗
transfercourchevel.fr
transfercourchevel.fr
Տրանսֆերներ · Ֆրանսիա transfercourchevel.fr

Պրեմիում տրանսֆերների եռալեզու կայք՝ Ալպերում ուղևորությունների համար։

WordPress3 լեզուWPBakery
Այցելել կայքը ↗
charterboat.fr
charterboat.fr
Զբոսանավերի վարձույթ · Ֆրանսիա charterboat.fr

Զբոսանավերի վարձույթի եռալեզու կայք՝ հարցումների ընդունման համակարգով։

WordPress3 լեզուWoodMart
Այցելել կայքը ↗
wgsa.am
wgsa.am
Հասարակական կազմակերպություն · Հայաստան wgsa.am

Կայքի անվտանգության և արագության բարելավում, նախագծերի ցուցադրման համակարգ և կամավորների գրանցման ձև։

WordPressԱնվտանգությունԱնհատական փլագին
Այցելել կայքը ↗
hirebee.ai
hirebee.ai
HR տեխնոլոգիաներ · Միջազգային hirebee.ai

Կորպորատիվ կայք՝ հավաքագրման հարթակի համար։

WordPressԿորպորատիվ կայքԲազմալեզու
Այցելել կայքը ↗
shopinarmenia.com
shopinarmenia.com
Առցանց առևտուր · Հայաստան shopinarmenia.com

Արտահանող առցանց խանութի տվյալների բազայի վերականգնում, սերվերի պաշտպանություն և արժույթի ավտոմատ ընտրություն՝ ըստ այցելուի երկրի։

WooCommerceGeoIPՍերվեր
Այցելել կայքը ↗
shop.humana-baby.am
shop.humana-baby.am
Մանկական ապրանքներ · Հայաստան shop.humana-baby.am

WooCommerce խանութի սպասարկում և սերվերի վերականգնում՝ խափանումից հետո։

WooCommerceԱջակցությունՍերվեր
Այցելել կայքը ↗
baristamarket.am
baristamarket.am
Սուրճ և ըմպելիքներ · Հայաստան baristamarket.am

Tonino Lamborghini պրեմիում ըմպելիքներ՝ բրենդային խանութ կատալոգով, գալերեայով և բազմալեզու բովանդակությամբ

WooCommerceWoodMartԲազմալեզու
Այցելել կայքը ↗
arvak.am
arvak.am
Ծառայություններ · Հայաստան arvak.am

Սերվերի վերականգնում, անվտանգության ստուգում և PHP-ի թարմացում։

WordPressԱնվտանգությունՍերվեր
Այցելել կայքը ↗
msc.am
msc.am
Ծառայություններ · Հայաստան msc.am

Ameriabank վճարային ինտեգրման ախտորոշում, ժամային գոտու և ՀԴՄ կտրոնների խնդիրների շտկում։

WooCommerceԱմերիաբանկHDM
Այցելել կայքը ↗
pay.flconsulting.am
pay.flconsulting.am
Խորհրդատվություն · Հայաստան pay.flconsulting.am

Պատվերի ձևակերպում՝ գնային տարբեր մակարդակներով, խորհրդատվական ընկերության համար։

WooCommerceԳնագոյացումՎճարումներ
Այցելել կայքը ↗
lidor.ru
lidor.ru
Արդյունաբերություն · Ռուսաստան lidor.ru

Yandex-ի SEO խնդիրների շտկում և բովանդակության ստեղծում։

WordPressSEOԲովանդակություն
Այցելել կայքը ↗
Դիտել բոլոր աշխատանքները →Կայքեր, առցանց խանութներ, հավելվածներ և ավտոմատացման նախագծեր։ «Մեր աշխատանքները» էջում ընտրեք Ձեզ հետաքրքրող ծառայությունը։
Հաճախ տրվող հարցեր

Պատասխաններ՝ կարևոր հարցերին

Կայքն այլ թիմ է ստեղծել։ Կարո՞ղ եք այն սպասարկել

Այո։ Նախ ուսումնասիրում ենք կայքը, գնահատում առաջնահերթ խնդիրներն ու սպասարկման հնարավորությունը։ Այնուհետև համաձայնեցնում ենք անհրաժեշտ աշխատանքները և շարունակական աջակցության պայմանները։

Ի՞նչ եք անում, եթե կայքը դադարի աշխատել

Ստուգում ենք խափանման պատճառը, անհրաժեշտության դեպքում վերականգնում պահուստային պատճենից կամ ուղղում խնդիրը։ Տրամադրում ենք ամփոփում՝ ինչ է տեղի ունեցել և ինչ քայլեր կարող են նվազեցնել կրկնվելու ռիսկը։

Հոսթինգով նույնպես զբաղվո՞ւմ եք

Կարող ենք կարգավորել և կառավարել Ձեր սերվերը կամ աշխատել գործող հոսթինգի հետ։ Հոսթինգի վճարներն ու կառավարման աշխատանքները հստակեցնում ենք առաջարկում։

Սպասարկումը պայմանագրո՞վ է

Ամսական սպասարկման ծավալը, արժեքը, արձագանքի ժամկետներն ու դադարեցման կարգը ամրագրում ենք պայմանագրում։ Կայքի հաշիվների և հասանելիությունների պայմաններն էլ հստակ են հենց սկզբից։

Հաջորդ քայլը

Ուղարկեք կայքը։ Տեխնիկական հարցերը քննարկենք մենք։

Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ կհաստատենք՝ կայքի ուսումնասիրությունն ու համապատասխան սպասարկումը քննարկելու համար։

Քննարկել նախագիծը
Այլ ծառայություններ