Պլագիններ · Armeconombank

Armeconombank card payments in your WooCommerce store

Armeconombank-ի քարտային վճարումները՝ Ձեր WooCommerce խանութում։

WooCommerce վճարային հավելումArmeconombankՊաշտոնական գործընկեր · Լիցենզիայով · WordPress.org
VisaMastercardArCa
ArmeconombankVisa · Mastercard · ArCa
Վճարել 48,500 AMD
✓ Վճարված է · Պատվերը թարմացված է
27,000 ֏մեկանգամյա լիցենզիա · թարմացումներ՝ տարեկան 7,000 ֏
4արժույթ: AMD, USD, EUR, RUB
PHP 7.4+WordPress 4.8+, WooCommerce, SSL
Հիմնականը՝ մեկ հայացքով

Ինչպես է աշխատում

Միացրեք WooCommerce խանութը Armeconombank-ի վճարային համակարգին․ հաճախորդը վճարում է բանկի պաշտպանված էջում, վերադառնում խանութ, իսկ պատվերի կարգավիճակը թարմացվում է ավտոմատ։

Մեկ վճարում՝ երկու տեսանկյունից

Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։

ՀաճախորդՊատվերի ձևակերպում → բանկի էջ → վերադարձ խանութ
ArmeconombankVisa · Mastercard · ArCa
Կանխիկ՝ առաքման պահին
Վճարել 48,500 AMD
Armeconombank-ի պաշտպանված էջ · 3-D Secure
✓ Վճարումը հաջողված է․ վերադարձ խանութ
ԴուքՊատվերը՝ WooCommerce-ում, բանկից ստացված բոլոր տվյալներով։
Պատվեր #1042Մշակվում է
Վճարման եղանակArmeconombank
Վճարման նույնացուցիչ7F3A-92C1-0B5E
Գումար48,500 AMD
Վճարումը հաստատվել է Armeconombank-ի կողմից։ Գումարը, արժույթն ու պատվերը համընկնում են։
Գումարի վերադարձԴիտել բանկի համակարգում
  1. Խանութպատվերը ձևակերպված է
  2. Բանկի էջ3-D Secure
  3. Վերադարձվճարման արդյունքով
  4. Ստուգումխանութ ↔ բանկ
  5. Վճարված էպատվերը թարմացված է
Armeconombank

Փլագինի հնարավորությունները

01

Խմբագրվող անվանում և նկարագրություն

Ընտրեք վճարման եղանակի անվանումն ու նկարագրությունը պատվերի ձևակերպման էջի համար։

02

Բանկի վճարման էջը՝ երեք լեզվով

Ընտրեք բանկի վճարման էջի լեզուն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

03

Համատեղելի է WPML-ի հետ

Ստուգված է WPML-ի հետ՝ բազմալեզու խանութների համար։

04

Քարտերի պահպանում · binding

Վերադարձող հաճախորդները վճարում են առանց քարտի տվյալները նորից մուտքագրելու։

05

Գումարի վերադարձ՝ պատվերից

Վերադարձը սկսեք WooCommerce-ի պատվերի էջից․ հարցումն ուղարկվում է բանկի համակարգին։

06

WooCommerce Subscriptions

Պարբերական վճարումներ՝ բաժանորդագրությամբ ապրանքների համար։

07

Փորձնական ռեժիմ և տեխնիկական գրանցումներ

Փորձնական միջավայր՝ մինչև իրական վճարումները։ Հարցումները գրանցվում են տեխնիկական մատյանում։

08

Ավտոմատ թարմացումներ

Նոր տարբերակները տեղադրվում են ավտոմատ՝ ավտոմատ թարմացումները միացված լինելու դեպքում։

Հավելման կարգավորումները

Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։

Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։

  1. 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
  2. 2Մուտքագրեք Armeconombank-ի տրամադրած միացման տվյալները։
  3. 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
The plugin settings panel
Հավելման կարգավորումների վահանակ
Ինչպես է աշխատում

Տեղադրումից մինչև առաջին վճարում

  1. 01

    Տեղադրել

    Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։

  2. 02

    Միացնել

    Մուտքագրեք Armeconombank-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։

  3. 03

    Փորձարկել

    Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։

  4. 04

    Գործարկել

    Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։

Ինչ է անհրաժեշտ միացման համար

Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։

  • Վճարումների ընդունման պայմանագիր՝ Armeconombank-ի հետՊայմանագիր՝ Armeconombank-ի հետ։ Միացման տվյալները տրամադրում է բանկը։
  • WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 4.8 կամ ավելի նոր տարբերակ։
  • SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
  • PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։

Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։

Միացումը վստահեք մեզ

Լիցենզիայից մինչև առաջին վճարում՝ մեր աջակցությամբ։

Լիցենզիա՝ 27,000 ֏ մեկ անգամ · թարմացումներ՝ 7,000 ֏ տարեկան · ակտիվացում՝ HK Digital-ի միջոցով

01
Մենք կտեղադրենք և կփորձարկենքԿարգավորում ենք վճարային միացումը, Ձեզ հետ ստուգում փորձնական գործարքները և պատրաստում խանութը իրական վճարումներ ընդունելուն։
02
Առաքում, պահեստ և հաշվապահություն՝ մեկ գործընթացումԱռանձին ինտեգրացիաներով վճարված պատվերի տվյալները փոխանցում ենք առաքման, պահեստային և հաշվապահական համակարգերին։
03
Առաջնահերթ աջակցությունՄասնագետ՝ վճարային միացումները կարգավորելու և հետագա տեխնիկական հարցերը քննարկելու համար։
Ստանալ առաջարկ
Հաճախ տրվող հարցեր

Մինչև Armeconombank-ին միանալը

Որքա՞ն արժե հավելումը

Լիցենզիան՝ 27,000 AMD մեկ անգամ, թարմացումները և համատեղելիության նոր տարբերակները՝ 7,000 AMD տարեկան։ Ակտիվացումն իրականացվում է HK Digital-ի միջոցով։

Որտեղի՞ց ստանալ միացման տվյալները

Դիմեք Armeconombank-ին կամ նրա առցանց վճարումների բաժնին։ Միացման տվյալները տրամադրվում են պայմանագիրը կնքելուց հետո։

Ինչպե՞ս է հավելումն օգտագործում իմ միացման տվյալները

Հավելումը չի ստեղծում կամ փոխում Ձեր միացման տվյալները։ Այն պահպանում է դրանք WooCommerce-ի կարգավորումներում և օգտագործում բանկի հետ վճարային հարցումների համար։

Ինչո՞ւ խանութը չի ընդունում դոլարով վճարումներ

Բազմարժութային վճարումները նախ պետք է միացնի բանկը՝ Ձեր առևտրային հաշվի համար։ Դրանից հետո միացրեք հավելման Multi-currency կարգավորումը։

Կարո՞ղ եմ վերադարձ կատարել պատվերի էջից

Այո։ Օգտագործեք պատվերի Refund կոճակը և ընտրեք վճարային համակարգի միջոցով վերադարձի տարբերակը։

Փաստաթղթեր

Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։

Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։

Բացել փաստաթղթերը ↗
Այլ բանկեր և դրամապանակներ