Պլագիններ · ACBA Bank · v1.1.5

ACBA Bank card payments in your WooCommerce store

Քարտային վճարումներ՝ ACBA Bank-ի iPay համակարգով։ Պահպանված քարտեր և բաժանորդագրություններ՝ Ձեր WooCommerce խանութում։

WooCommerce վճարային հավելումACBA BankՊաշտոնական գործընկեր · Լիցենզիայով · WordPress.org
VisaMastercardArCa
ACBA BankVisa · Mastercard · ArCa
Վճարել 48,500 AMD
✓ Վճարված է · Պատվերը թարմացված է
27,000 ֏մեկանգամյա լիցենզիա · թարմացումներ՝ տարեկան 7,000 ֏
4արժույթ: AMD, USD, EUR, RUB
PHP 7.4+WordPress 4.8+, WooCommerce, SSL
Հիմնականը՝ մեկ հայացքով

Ինչպես է աշխատում

Միացրեք WooCommerce խանութը ACBA Bank-ի վճարային համակարգին։ Հաճախորդը վճարում է բանկի պաշտպանված էջում և վերադառնում խանութ։ Ավարտված գործարքները տեսանելի են WooCommerce-ում և բանկի կառավարման հարթակում։ Աջակցվում են դրամը, դոլարը, եվրոն և ռուբլին՝ ըստ բանկի միացված պայմանների։

Մեկ վճարում՝ երկու տեսանկյունից

Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։

ՀաճախորդՊատվերի ձևակերպում → բանկի էջ → վերադարձ խանութ
ACBA BankVisa · Mastercard · ArCa
Կանխիկ՝ առաքման պահին
Վճարել 48,500 AMD
ACBA Bank-ի պաշտպանված էջ · 3-D Secure
✓ Վճարումը հաջողված է․ վերադարձ խանութ
ԴուքՊատվերը՝ WooCommerce-ում, բանկից ստացված բոլոր տվյալներով։
Պատվեր #1042Մշակվում է
Վճարման եղանակACBA Bank
Վճարման նույնացուցիչ7F3A-92C1-0B5E
Գումար48,500 AMD
Վճարումը հաստատվել է ACBA Bank-ի կողմից։ Գումարը, արժույթն ու պատվերը համընկնում են։
Գումարի վերադարձԴիտել բանկի համակարգում
  1. Խանութպատվերը ձևակերպված է
  2. Բանկի էջ3-D Secure
  3. Վերադարձվճարման արդյունքով
  4. Ստուգումխանութ ↔ բանկ
  5. Վճարված էպատվերը թարմացված է
ACBA Bank

Փլագինի հնարավորությունները

01

Խմբագրվող անվանում և նկարագրություն

Ընտրեք վճարման եղանակի անվանումն ու նկարագրությունը պատվերի ձևակերպման էջի համար։

02

Բանկի վճարման էջը՝ երեք լեզվով

Ընտրեք բանկի վճարման էջի լեզուն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

03

Համատեղելի է WPML-ի հետ

Ստուգված է WPML-ի հետ՝ բազմալեզու խանութների համար։

04

Քարտերի պահպանում · binding

Վերադարձող հաճախորդները վճարում են առանց քարտի տվյալները նորից մուտքագրելու։

05

Գումարի վերադարձ՝ պատվերից

Վերադարձը սկսեք WooCommerce-ի պատվերի էջից․ հարցումն ուղարկվում է բանկի համակարգին։

06

WooCommerce Subscriptions

Պարբերական վճարումներ՝ բաժանորդագրությամբ ապրանքների համար։

07

Փորձնական ռեժիմ և տեխնիկական գրանցումներ

Փորձնական միջավայր՝ մինչև իրական վճարումները։ Հարցումները գրանցվում են տեխնիկական մատյանում։

08

Ավտոմատ թարմացումներ

Նոր տարբերակները տեղադրվում են ավտոմատ՝ ավտոմատ թարմացումները միացված լինելու դեպքում։

09

3DS2-ի աջակցություն

iPay 3DS2 նույնականացումը՝ 1.1.4 տարբերակից։

10

Վճարում՝ հետագա հաստատմամբ

Երկփուլ վճարում․ նախ գումարի ամրագրում, ապա գանձման հաստատում։

Հավելման կարգավորումները

Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։

Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։

  1. 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
  2. 2Մուտքագրեք ACBA Bank-ի տրամադրած միացման տվյալները։
  3. 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
Identification screen
Նույնականացման էջ
The plugin settings panel
Հավելման կարգավորումների վահանակ
Ինչպես է աշխատում

Տեղադրումից մինչև առաջին վճարում

  1. 01

    Տեղադրել

    Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։

  2. 02

    Միացնել

    Մուտքագրեք ACBA Bank-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։

  3. 03

    Փորձարկել

    Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։

  4. 04

    Գործարկել

    Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։

Ինչ է անհրաժեշտ միացման համար

Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։

  • Վճարումների ընդունման պայմանագիր՝ ACBA Bank-ի հետՊայմանագիր՝ ACBA Bank-ի հետ․ 010 318888 (8487) · acba@acba.am։ Հավելման նույնականացումը՝ HK Digital-ի միջոցով, որպես վճարովի ծառայություն։
  • WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 4.8 կամ ավելի նոր տարբերակ։
  • SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
  • PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։

Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։

Միացումը վստահեք մեզ

Լիցենզիայից մինչև առաջին վճարում՝ մեր աջակցությամբ։

Լիցենզիա՝ 27,000 ֏ մեկ անգամ · թարմացումներ՝ 7,000 ֏ տարեկան · ակտիվացում՝ HK Digital-ի միջոցով

01
Մենք կտեղադրենք և կփորձարկենքԿարգավորում ենք վճարային միացումը, Ձեզ հետ ստուգում փորձնական գործարքները և պատրաստում խանութը իրական վճարումներ ընդունելուն։
02
Առաքում, պահեստ և հաշվապահություն՝ մեկ գործընթացումԱռանձին ինտեգրացիաներով վճարված պատվերի տվյալները փոխանցում ենք առաքման, պահեստային և հաշվապահական համակարգերին։
03
Առաջնահերթ աջակցությունՄասնագետ՝ վճարային միացումները կարգավորելու և հետագա տեխնիկական հարցերը քննարկելու համար։
Ստանալ առաջարկ
Հաճախ տրվող հարցեր

Մինչև ACBA Bank-ին միանալը

Որքա՞ն արժե հավելումը

Լիցենզիան՝ 27,000 AMD մեկ անգամ, թարմացումները և համատեղելիության նոր տարբերակները՝ 7,000 AMD տարեկան։ Ակտիվացումն իրականացվում է HK Digital-ի միջոցով։

Որտեղի՞ց ստանալ միացման տվյալները

Դիմեք ACBA Bank-ին՝ 010 318888 (8487) կամ acba@acba.am։ Բանկը միացման տվյալները տրամադրում է պայմանագիրը կնքելուց հետո։

Ինչպե՞ս է հավելումն օգտագործում իմ միացման տվյալները

Հավելումը չի ստեղծում կամ փոխում Ձեր միացման տվյալները։ Այն պահպանում է դրանք WooCommerce-ի կարգավորումներում և օգտագործում բանկի հետ վճարային հարցումների համար։

Ինչո՞ւ խանութը չի ընդունում դոլարով վճարումներ

Բազմարժութային վճարումները նախ պետք է միացնի բանկը՝ Ձեր առևտրային հաշվի համար։ Դրանից հետո միացրեք հավելման Multi-currency կարգավորումը։

Կարո՞ղ եմ վերադարձ կատարել պատվերի էջից

Այո։ Օգտագործեք պատվերի Refund կոճակը և ընտրեք վճարային համակարգի միջոցով վերադարձի տարբերակը։

Փոփոխությունների պատմություն

Վերջին թարմացումները

Ծանոթացեք վերջին տարբերակների հիմնական փոփոխություններին և բարելավումներին։

  • v1.1.5Փորձարկումներ և թարմացումներ։
  • v1.1.4Անցում iPay 3DS2-ին։
  • v1.1.1Վճարում՝ հաստատմամբ, WooCommerce Subscriptions-ի ինտեգրում։
  • v1.0.8–1.0.9Քարտերի պահպանում՝ binding, և վերադարձներ։
Փաստաթղթեր

Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։

Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։

Բացել փաստաթղթերը ↗
Այլ բանկեր և դրամապանակներ