Պլագիններ · IDBank · v1.0.8

IDBank card payments in your WooCommerce store

IDBank քարտային վճարումներ՝ Ձեր WooCommerce խանութում։ Բազմարժութային վճարումներ, պահպանված քարտեր, բաժանորդագրություններ և HPOS։

WooCommerce վճարային հավելումIDBankՊաշտոնական գործընկեր · Լիցենզիայով · WordPress.org
VisaMastercardArCa
IDBankVisa · Mastercard · ArCa
Վճարել 48,500 AMD
✓ Վճարված է · Պատվերը թարմացված է
27,000 ֏մեկանգամյա լիցենզիա · թարմացումներ՝ տարեկան 7,000 ֏
4արժույթ: AMD, USD, EUR, RUB
PHP 7.4+WordPress 5.0+, WooCommerce, SSL
Հիմնականը՝ մեկ հայացքով

Ինչպես է աշխատում

WooCommerce վճարային հավելում՝ IDBank-ի համակարգի համար։ Հաճախորդը վճարում է բանկի՝ PCI DSS պահանջներին համապատասխան էջում՝ 3DS2 նույնականացմամբ, ապա վերադառնում խանութ։ Պատվերի կարգավիճակը թարմացվում է ավտոմատ։ Աջակցվում են AMD, USD, EUR և RUB արժույթները՝ ըստ բանկի պայմանների։

Մեկ վճարում՝ երկու տեսանկյունից

Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։

ՀաճախորդՊատվերի ձևակերպում → բանկի էջ → վերադարձ խանութ
IDBankVisa · Mastercard · ArCa
Կանխիկ՝ առաքման պահին
Վճարել 48,500 AMD
IDBank-ի պաշտպանված էջ · 3-D Secure
✓ Վճարումը հաջողված է․ վերադարձ խանութ
ԴուքՊատվերը՝ WooCommerce-ում, բանկից ստացված բոլոր տվյալներով։
Պատվեր #1042Մշակվում է
Վճարման եղանակIDBank
Վճարման նույնացուցիչ7F3A-92C1-0B5E
Գումար48,500 AMD
Վճարումը հաստատվել է IDBank-ի կողմից։ Գումարը, արժույթն ու պատվերը համընկնում են։
Գումարի վերադարձԴիտել բանկի համակարգում
  1. Խանութպատվերը ձևակերպված է
  2. Բանկի էջ3-D Secure
  3. Վերադարձվճարման արդյունքով
  4. Ստուգումխանութ ↔ բանկ
  5. Վճարված էպատվերը թարմացված է
IDBank

Փլագինի հնարավորությունները

01

Բազմարժութային վճարումներ

AMD, USD, EUR և RUB՝ բանկի կողմից Ձեր հաշվի համար միացնելուց հետո։

02

PCI DSS և 3DS2

Վճարումը կատարվում է բանկի էջում․ քարտի տվյալները չեն անցնում Ձեր կայքով։

03

Քարտերի կապակցում

Հաճախորդը կարող է պահպանել քարտը՝ հաջորդ վճարումները հեշտացնելու համար։ Քարտի տվյալները պահվում են բանկի համակարգում, ոչ խանութում։

04

WooCommerce Subscriptions

Պարբերական վճարումների աջակցություն՝ բաժանորդագրությունների համար։

05

Գումարի վերադարձ՝ պատվերից

Վերադարձի հարցումն ուղարկվում է IDBank-ի համակարգին՝ անմիջապես պատվերի էջից։

06

Համատեղելի է WPML-ի հետ

Բազմալեզու կայքերի աջակցություն։

07

HPOS և WooCommerce Blocks

Համատեղելի է High-Performance Order Storage-ի և բլոկային պատվերի ձևակերպման հետ։

08

Փորձնական ռեժիմ և ավտոմատ թարմացումներ

Փորձարկում՝ IDBank-ի փորձնական տվյալներով։ Ավտոմատ թարմացումներ՝ համապատասխան կարգավորումը միացված լինելու դեպքում։

Հավելման կարգավորումները

Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։

Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։

  1. 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
  2. 2Մուտքագրեք IDBank-ի տրամադրած միացման տվյալները։
  3. 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
Gateway configuration settings
Վճարային միացման կարգավորումներ
Checkout payment options as customers see them
Վճարման տարբերակները՝ հաճախորդի պատվերի ձևակերպման էջում
Automatic update interface
Ավտոմատ թարմացումների միջերես
Ինչպես է աշխատում

Տեղադրումից մինչև առաջին վճարում

  1. 01

    Տեղադրել

    Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։

  2. 02

    Միացնել

    Մուտքագրեք IDBank-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։

  3. 03

    Փորձարկել

    Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։

  4. 04

    Գործարկել

    Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։

Ինչ է անհրաժեշտ միացման համար

Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։

  • Վճարումների ընդունման պայմանագիր՝ IDBank-ի հետԱռևտրային հաշիվ՝ IDBank-ում․ 010 59 33 33 · info@idbank.am։ Լիցենզիայի ակտիվացումը՝ HK Digital-ի միջոցով, որպես վճարովի ծառայություն։
  • WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 5.0 կամ ավելի նոր տարբերակ։
  • SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
  • PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։

Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։

Միացումը վստահեք մեզ

Լիցենզիայից մինչև առաջին վճարում՝ մեր աջակցությամբ։

Լիցենզիա՝ 27,000 ֏ մեկ անգամ · թարմացումներ՝ 7,000 ֏ տարեկան · ակտիվացում՝ HK Digital-ի միջոցով

01
Մենք կտեղադրենք և կփորձարկենքԿարգավորում ենք վճարային միացումը, Ձեզ հետ ստուգում փորձնական գործարքները և պատրաստում խանութը իրական վճարումներ ընդունելուն։
02
Առաքում, պահեստ և հաշվապահություն՝ մեկ գործընթացումԱռանձին ինտեգրացիաներով վճարված պատվերի տվյալները փոխանցում ենք առաքման, պահեստային և հաշվապահական համակարգերին։
03
Առաջնահերթ աջակցությունՄասնագետ՝ վճարային միացումները կարգավորելու և հետագա տեխնիկական հարցերը քննարկելու համար։
Ստանալ առաջարկ
Հաճախ տրվող հարցեր

Մինչև IDBank-ին միանալը

Որտեղի՞ց ստանալ API-ի միացման տվյալները

Դիմեք անմիջապես IDBank-ին՝ 010 59 33 33 կամ info@idbank.am։

Ինչպե՞ս ակտիվացնել հավելումը

Դիմեք HK Digital-ին՝ 033 779 779։ Տրամադրված լիցենզիայի բանալին մուտքագրեք հավելման կարգավորումներում։

Որքա՞ն է արժեքը

Լիցենզիան՝ 27,000 AMD մեկ անգամ, թարմացումները՝ 7,000 AMD տարեկան։

Հաճախորդները կարո՞ղ են պահպանել իրենց քարտերը

Այո։ Քարտի տվյալները պահվում են IDBank-ի համակարգում, ոչ Ձեր կայքում։

Համատեղելի՞ է WooCommerce Subscriptions-ի հետ

Այո․ աջակցում է WooCommerce Subscriptions-ի պարբերական վճարումներին՝ համապատասխան բանկային գործառույթները միացված լինելու դեպքում։

Ինչպե՞ս կատարել վերադարձ

WooCommerce-ի պատվերի էջից․ վերադարձի հարցումն ավտոմատ ուղարկվում է IDBank-ին։

Փոփոխությունների պատմություն

Վերջին թարմացումները

Ծանոթացեք վերջին տարբերակների հիմնական փոփոխություններին և բարելավումներին։

  • v1.0.7Անվտանգություն և համատեղելիություն՝ CSRF պաշտպանություն, WordPress 6.7+, հայտարարված HPOS աջակցություն, PHP 8.2+ և թարմացված գրանցամատյաններ։
  • v1.0.2Անցում iPay 3DS2-ին, վճարման ընթացքի հաղորդագրություններ։
  • v1.0.1Քարտերի կապակցում, վերադարձներ, վճարման հաստատում և Subscriptions։
Փաստաթղթեր

Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։

Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։

Բացել փաստաթղթերը ↗
Այլ բանկեր և դրամապանակներ