Ձեր բիզնեսն առցանց է։ Նույնիսկ երբ Դուք հանգստանում եք։
Կորպորատիվ կայքեր, առցանց խանութներ, վեբ ու բջջային հավելվածներ և ներքին համակարգեր՝ հաճախորդներին հասանելի լինելու և Ձեր թիմի աշխատանքը հեշտացնելու համար։
Լուծումներ՝ Ձեր բիզնեսի համար
Ստեղծում ենք լուծում՝ հաշվի առնելով, թե ինչպես եք վաճառում և աշխատում։ Նախագծում ենք հաճախորդի ճանապարհը, միացնում անհրաժեշտ վճարային, առաքման ու հաշվապահական համակարգերը և սովորեցնում Ձեր թիմին կառավարել արդյունքը։ Նախագծի փոխանցման պայմանները, հասանելիություններն ու երրորդ կողմի լիցենզիաները հստակեցնում ենք նախապես։
Ինչ ենք ստեղծում
Կորպորատիվ կայքեր
Արագ և հարմար կայքեր՝ Ձեր բիզնեսը ներկայացնելու, վստահություն ձևավորելու և հարցումներ ստանալու համար։ Կառավարման հնարավորություն Ձեր թիմին և տեխնիկական հիմք՝ որոնողական առաջխաղացման համար։
Առցանց խանութներ
WooCommerce-ով կամ անհատական մշակմամբ խանութներ՝ քարտային և դրամապանակային վճարումներով, առաքման, էլեկտրոնային ՀԴՄ-ի ու պահեստային համակարգի անհրաժեշտ ինտեգրացիաներով։
Վեբ հավելվածներ
Ամրագրման համակարգեր, հաճախորդների անձնական հարթակներ, հաշվիչներ և կառավարման վահանակներ՝ երբ պատրաստ գործիքներն այլևս բավարար չեն։
Բջջային հավելվածներ
Հավելվածներ iOS-ի և Android-ի համար՝ կայքի հետ ընդհանուր սերվերային համակարգով։ Պատվերներն ու տվյալները կառավարեք մեկ տեղում։
Ներքին համակարգեր
Պատվերների կառավարում, պահեստային վահանակներ և CRM լուծումներ՝ հարմարեցված Ձեր թիմի ամենօրյա աշխատանքին։
Ինտեգրացիաներ
Վճարային համակարգեր, առաքում, 1C և այլ հաշվապահական ծրագրեր, ERP, մեսենջերներ ու մարքեթփլեյսներ։ Միացման հնարավորությունն ու ծավալը գնահատում ենք հասանելի API-ների և տվյալների փոխանակման ձևաչափերի հիման վրա։
Չորս փուլ։ Մեկ թիմ։ Հստակ պայմաններ։
Յուրաքանչյուր փուլում գիտեք՝ ինչ ենք անում, ինչ է հաջորդելու և ով է պատասխանատուն։
- 01
Քննարկում և առաջարկ
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում կապ ենք հաստատում, քննարկում Ձեր նպատակներն ու պահանջները։ Դրանց հիման վրա պատրաստում ենք առաջարկ՝ հստակ ծավալով, ժամկետներով և արժեքով։
- 02
Դիզայն
Մշակում ենք կառուցվածքն ու միջերեսները և համաձայնեցնում Ձեզ հետ՝ նախքան ծրագրավորման փուլին անցնելը։
- 03
Մշակում և ինտեգրում
Իրականացնում ենք ծրագրավորումը, անհրաժեշտ ինտեգրացիաներն ու բովանդակության տեղադրումը։ Տրամադրում ենք փորձնական տարբերակ, որպեսզի հետևեք ընթացքին և գնահատեք արդյունքը։
- 04
Գործարկում և աջակցություն
Ստուգում և գործարկում ենք նախագիծը, սովորեցնում Ձեր թիմին օգտվել համակարգից և համաձայնեցնում հետագա սպասարկումը։
Ինչ ենք ամրագրում առաջարկում
Յուրաքանչյուր առաջարկում հստակ նշում ենք ներառված աշխատանքներն ու արդյունքները։ Ստորև մեր մոտեցման հիմնական բաղադրիչներն են․ դրանց ծավալը համաձայնեցնում ենք ըստ Ձեր նախագծի։
- Աշխատանքի նկարագրություն՝ հաստատված մինչև մեկնարկը
- Դիզայնի հաստատում՝ նախքան ծրագրավորումը
- Փորձնական տարբերակ՝ ընթացքին հետևելու համար
- Վճարային և առաքման ինտեգրացիաներ՝ ըստ պահանջների
- Տեխնիկական հիմք՝ արագության և անվտանգության համար
- Նախագծի փոխանցում, ուսուցում և ուղեցույցներ
- Աջակցություն գործարկումից հետո՝ առաջարկում նշված ժամկետով
Մեկ թիմ՝ նախագծի բոլոր տեխնիկական շերտերի համար։
Կորպորատիվ կայք, առցանց խանութ կամ անհատական հավելված․ տեխնոլոգիաներն ընտրում ենք ըստ Ձեր պահանջների և հետագա զարգացման կարիքների։
- Հարթակներ և CMSWordPressWooCommerceHeadless CMS
- Սերվերային մշակում · BackendPHPLaravelSymfonyYii 2Node.jsExpressNestJSPythonDjangoFastAPI
- Միջերեսների մշակում · FrontendJavaScriptTypeScriptReactNext.jsVueNuxtAngularTailwind CSS
- Տվյալների բազաներ և որոնումMySQLPostgreSQLMongoDBRedisElasticsearch
- Բջջային մշակումFlutterReact NativeSwiftKotlin
- Ենթակառուցվածք և ինտեգրացիաներREST & GraphQL APIsWebhooksDockerLinuxNginx / ApacheCloudflareGit & CI/CD
Մեր աշխատանքներից
Առցանց խանութներ, ամրագրման հարթակներ և բիզնես համակարգեր, որոնք ստեղծել և շարունակում ենք սպասարկել՝ Հայաստանում ու այլ երկրներում։
Պատասխաններ՝ կարևոր հարցերին
Որքա՞ն ժամանակ է պահանջվում
Կորպորատիվ կայքի համար սովորաբար պետք է երեքից հինգ շաբաթ, առցանց խանութի համար՝ հինգից ութ։ Հավելվածների ժամկետը կախված է ծավալից։ Հստակ ժամանակացույցն ու Ձեր կողմից անհրաժեշտ նյութերը համաձայնեցնում ենք առաջարկում։
Կարո՞ղ եք շարունակել այլ թիմի ստեղծած կայքը
Այո։ Նախ ուսումնասիրում ենք կայքը, գնահատում՝ ինչն է արժե պահպանել և ինչն է պետք բարելավել։ Այնուհետև ներկայացնում ենք տարբերակներն ու արժեքը, որպեսզի ընտրեք վերանորոգման կամ նոր մշակման միջև։
Ո՞ւմ է պատկանում պատրաստ նախագիծը
Պայմանագրով համաձայնեցված նախագծի ֆայլերն ու հասանելիությունները փոխանցում ենք Ձեզ։ Երրորդ կողմի լիցենզիաները, հոսթինգի և այլ ծառայությունների վճարները նշում ենք առանձին։ Հետագա սպասարկման պայմանները նույնպես համաձայնեցնում ենք նախապես։
Ի՞նչ վճարային համակարգեր կարող եք միացնել
Միացնում ենք մեր հավելումներով աջակցվող համակարգերը՝ Ameriabank, ACBA, IDBank, Converse, Armeconombank, Evocabank, Idram, Telcell, Fastshift և EasyPay, ինչպես նաև միջազգային վճարային լուծումներ՝ ըստ նախագծի և մատակարարի պայմանների։
Ստեղծո՞ւմ եք եռալեզու կայքեր
Այո՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Կարող ենք ավելացնել նաև այլ լեզուներ։ Լեզուների կազմը, թարգմանությունների պատրաստումը և բովանդակության ծավալը համաձայնեցնում ենք նախագծի սկզբում։
Ձեր գաղափարին տանք աշխատող ձև։
Պատմեք նախագծի մասին․ կպատասխանենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում։






