Պլագիններ · Idram · v2.1.5

Idram payments in your WooCommerce store

Idram վճարումներ՝ Ձեր WooCommerce խանութում։ Հավելումն օգտագործվում է 300+ խանութներում։

WooCommerce վճարային հավելումIdramՊաշտոնական գործընկեր · Անվճար · WordPress.org
Idram walletRocketLine instalments
IdramIdram wallet · RocketLine instalments
Վճարել 48,500 AMD
✓ Վճարված է · Պատվերը թարմացված է
ԱնվճարԲաց կոդով փլագին՝ թարմացումներով WordPress.org-ում
1արժույթ: AMD
PHP 7.4+WordPress 4.8+, WooCommerce, SSL
Հիմնականը՝ մեկ հայացքով

Ինչպես է աշխատում

Միացրեք Ձեր WooCommerce խանութը Idram վճարային համակարգին։ Հաճախորդն ընտրում է Idram-ը, վճարում համակարգի էջում և վերադառնում խանութ․ պատվերի կարգավիճակը թարմացվում է ավտոմատ։ Վճարումները՝ ՀՀ դրամով։ Մշակված է «Իդրամ» ՍՊԸ-ի տեխնիկական պահանջներով և կիրառվում է 300+ խանութներում։

Մեկ վճարում՝ երկու տեսանկյունից

Ինչ է տեսնում հաճախորդը, ինչ եք տեսնում Դուք։

ՀաճախորդՊատվերի ձևակերպում → բանկի էջ → վերադարձ խանութ
IdramIdram wallet · RocketLine instalments
Կանխիկ՝ առաքման պահին
Վճարել 48,500 AMD
Idram-ի պաշտպանված էջ · 3-D Secure
✓ Վճարումը հաջողված է․ վերադարձ խանութ
ԴուքՊատվերը՝ WooCommerce-ում, բանկից ստացված բոլոր տվյալներով։
Պատվեր #1042Մշակվում է
Վճարման եղանակIdram
Վճարման նույնացուցիչ7F3A-92C1-0B5E
Գումար48,500 AMD
Վճարումը հաստատվել է Idram-ի կողմից։ Գումարը, արժույթն ու պատվերը համընկնում են։
Գումարի վերադարձԴիտել բանկի համակարգում
  1. Խանութպատվերը ձևակերպված է
  2. Բանկի էջ3-D Secure
  3. Վերադարձվճարման արդյունքով
  4. Ստուգումխանութ ↔ բանկ
  5. Վճարված էպատվերը թարմացված է
Idram

Փլագինի հնարավորությունները

01

Վճարման ավտոմատ ընթացք

Անցում Idram, վճարում և վերադարձ խանութ՝ պատվերի կարգավիճակի ավտոմատ թարմացմամբ։

02

RocketLine թվային ապառիկ

Idram-ի ապառիկ վճարման հնարավորությունը՝ 2.0.9 տարբերակից։

03

Խմբագրվող անվանում և նկարագրություն

Փոխեք վճարման եղանակի անվանումն ու նկարագրությունը՝ Ձեր հաճախորդներին հարմար ձևով։

04

Երեք լեզու

Ընտրեք վճարման էջի լեզուն՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

05

Համատեղելի է WPML-ի հետ

Ստուգված է բազմալեզու խանութների համար։

06

Փորձնական ռեժիմ և տեխնիկական գրանցումներ

Փորձնական միջավայր՝ Idram-ի տվյալներով, մինչև իրական վճարումները։ Հարցումները գրանցվում են տեխնիկական մատյանում։

07

WooCommerce Blocks

Համատեղելի է բլոկային պատվերի ձևակերպման հետ։

08

Ավտոմատ թարմացումներ

Նոր տարբերակները տեղադրվում են ավտոմատ՝ ավտոմատ թարմացումները միացված լինելու դեպքում։

Հավելման կարգավորումները

Պարզ կարգավորում՝ առանց ծրագրավորման։

Բոլոր կարգավորումները՝ WooCommerce → Settings → Payments բաժնում։ Մուտքագրեք բանկի տրամադրած տվյալները, ընտրեք ռեժիմը և պահպանեք։

  1. 1Միացրեք վճարման եղանակը և ընտրեք հաճախորդներին հասկանալի անվանում։
  2. 2Մուտքագրեք Idram-ի տրամադրած միացման տվյալները։
  3. 3Փորձնական ռեժիմ → փորձնական վճարում → իրական ռեժիմ
The plugin settings panel
Հավելման կարգավորումների վահանակ
Automatic update screen
Ավտոմատ թարմացումների էջ
Ինչպես է աշխատում

Տեղադրումից մինչև առաջին վճարում

  1. 01

    Տեղադրել

    Տեղադրեք անհրաժեշտ հավելումը WordPress-ի պաշտոնական հավելումների ցանկից։

  2. 02

    Միացնել

    Մուտքագրեք Idram-ի տրամադրած առևտրային հաշվի տվյալները և ընտրեք փորձնական ռեժիմը։

  3. 03

    Փորձարկել

    Կատարեք փորձնական վճարում և ստուգեք գործարքի արդյունքն ու պատվերի տվյալները։

  4. 04

    Գործարկել

    Բանկի հաստատումից և կարգավորումների ստուգումից հետո անցեք իրական վճարումների ընդունմանը։

Ինչ է անհրաժեշտ միացման համար

Չորս հիմնական պայման՝ միացումը սկսելու համար։

  • Վճարումների ընդունման պայմանագիր՝ Idram-ի հետՊայմանագիր՝ «Իդրամ» ՍՊԸ-ի հետ․ 060 700 700 · info@idram.am։ Միացման տվյալները տրամադրում է Idram-ը։
  • WordPress կայք՝ WooCommerce-ովWordPress 4.8 կամ ավելի նոր տարբերակ։
  • SSL վկայական և https հասցեՊաշտպանված կապ՝ կայքի և վճարային համակարգի միջև։
  • PHP 7.4 կամ ավելի նոր տարբերակԿստուգենք՝ Ձեր հոսթինգը համապատասխանո՞ւմ է տեխնիկական պահանջներին։

Ինչ-որ բան պակասո՞ւմ է։ Դիմեք մեզ՝ կօգնենք միացման նախապատրաստման հարցերում։

Միացումը վստահեք մեզ

Հավելումն անվճար է։ Կարգավորումը կարող եք վստահել մեզ։

01
Մենք կտեղադրենք և կփորձարկենքԿարգավորում ենք վճարային միացումը, Ձեզ հետ ստուգում փորձնական գործարքները և պատրաստում խանութը իրական վճարումներ ընդունելուն։
02
Առաքում, պահեստ և հաշվապահություն՝ մեկ գործընթացումԱռանձին ինտեգրացիաներով վճարված պատվերի տվյալները փոխանցում ենք առաքման, պահեստային և հաշվապահական համակարգերին։
03
Առաջնահերթ աջակցությունՄասնագետ՝ վճարային միացումները կարգավորելու և հետագա տեխնիկական հարցերը քննարկելու համար։
Ստանալ առաջարկ
Հաճախ տրվող հարցեր

Մինչև Idram-ին միանալը

Որտեղի՞ց ստանալ կարգավորման տվյալները

Դիմեք «Իդրամ» ՍՊԸ-ին՝ 060 700 700 կամ info@idram.am։ Ընկերությունը տրամադրում է միացման տվյալները և սպասարկման պայմանները։

Ինչպե՞ս է հավելումն օգտագործում իմ միացման տվյալները

Հավելումը պահպանում է միացման տվյալները WooCommerce-ի կարգավորումներում և օգտագործում վճարումների մշակման համար։ Հաշվի տվյալների, կառավարման հարթակի և միջնորդավճարների հարցերով դիմեք Idram-ին։

Ի՞նչ արժույթներ են աջակցվում

Վճարումները՝ միայն ՀՀ դրամով։

Հավելումն անվճա՞ր է

Այո, հավելման օգտագործումն անվճար է։ Եթե ցանկանում եք տեղադրումն ու կարգավորումը վստահել մեզ, դա առանձին վճարովի ծառայություն է։

Փոփոխությունների պատմություն

Վերջին թարմացումները

Ծանոթացեք վերջին տարբերակների հիմնական փոփոխություններին և բարելավումներին։

  • v2.1.5WooCommerce Blocks-ի համատեղելիություն։
  • v2.1.3–2.1.4RocketLine թվային ապառիկի թարմացումներ։
  • v2.0.9Ավելացվել է RocketLine-ը, թարմացվել է ադմինիստրատիվ միջերեսը։
Փաստաթղթեր

Կարգավորման ուղեցույց, լիցենզիայի ակտիվացում և փոփոխությունների պատմություն։

Բանկի միացման ուղեցույց՝ ադմինիստրատորի և ծրագրավորողի համար։ Օգնության կարիք կա՞․ կապվեք մեզ հետ։

Բացել փաստաթղթերը ↗
Այլ բանկեր և դրամապանակներ